Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
19.02.2016 | 08:44

...թե ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, և նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն: Սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցած, ընտրական օրենսգրքի վրա գիշերուզօր աշխատող Հրայր Թովմասյանը ջանքեր չի խնայում, որ իր թեկնածության հարցում իշխանությունների հաշվարկներն արդարացված լինեն: Ասում են նաև, որ իշխանության «վերնահարկում» ՍԴ-ի նախագահ դառնալու երաշխիքներ Հրայր Թովմասյանին տրվել են:

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ